Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Արժանապատվության դասեր՝ Երևանից մինչև Բաքվի բանտեր

Արժանապատվության դասեր՝ Երևանից մինչև Բաքվի բանտեր
19.10.2026 | 15:32

Թեև ես հնարավորինս խուսափում եմ խոսել ինձ առնչվող գործի մասին, բայց դատավարության առաջին նիստից հետո ուզում եմ կիսվել մի քանի ապրումներով։
Դատավարության ամբողջ ընթացքում և դրանից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս. փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները։ Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման, տեղեկատվական շրջափակման մեջ այդ մարդիկ ի՛նչ արժանապատիվ են իրենց պահում։ Իրո՛ք, մի վայրկյան պատկերացրեք մթնոլորտը և թե ընդհանրապես ի՛նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ժամանակ մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե՛ իրենց, թե՛ Հայաստանը։
Անարդար մեղադրանքը միշտ վատ է, հոգեբանորեն՝ ճնշող։ Բայց ես մտածում եմ՝ ես Երևանում եմ, դահլիճում ու բակում կան ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ, փաստաբաններ, որոնք շատ լավ են անում իրենց գործը, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ, որոնք արձանագրում են խախտումները և ցույց տալիս ճշմարտությունը։ Ես ստանում եմ աջակցության խոսքեր. սա բոլորովին այլ միջավայր է։ Ի վերջո, գոնե դատարանի դահլիճում կարող եմ տեսնել հարազատ մարդկանց, ընկերներիս։ Նույնիսկ քննիչներն ու դատախազները, որոնք առայժմ չեն ուզում ընդունել, որ անարդարություն է կատարվում, էլի՛ իմ հայրենակիցներն են: Հիմա, երբ իմ հանդեպ անարդարություն է կատարվում, մտածում եմ՝ երևի կյանքի այդպիսի փուլ է, գուցե վատ մարդիկ չեն, մի օր իրենք էլ կընդունեն, որ կատարվողը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։
Բայց Բաքվի դատարաններում մեր հայրենակիցները, որոնց թվում են նաև իմ ընկերները, ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս։
Ի դեպ, իմացա, որ այն դահլիճում, որտեղ ընթանում է մեր դատը, կայացել է նաև Միքայել Սրբազանի դատավարությունը՝ մի մարդու, որի հանդեպ ես միշտ խոր պատկառանք եմ ունեցել։ Երևի կյանքում պատահական բաներ չեն լինում։ Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ։ Այս գիտակցումն ինձ տալիս է վստահություն, ուժ, տալիս է անսահման հավատ, որ արդարությունը հաղթելու է։
Շնորհակալություն այն մեծ աջակցության համար, որ ես տեսա ու զգացի։ Դատարանի դահլիճում տեսա ինձ հարազատ ու ծանոթ մարդկանց, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների գործիչների։ Սա լրացուցիչ ուժ և վստահություն է հաղորդում։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։

«Կենտրոն» ՔԿՀ

19.10.2026թ.

Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Դիտվել է՝ 5042

Մեկնաբանություններ